Պոռնոաստղը հերքել է Թրամփի հետ սեռական կապի մասին հաղորդագրությունները
Ստեֆանի Կլիֆֆորդը‚ ով հայտնի է որպես Սթորմի Դենի‚ հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապերի մասին հաղորդագրությունը: Այս մասին գրում է «Bloomberg»-ը:
Հայտարարության մեջ‚ որը Կլիֆֆորդն արել է Ջիմմի Քիմմելի շոուին‚ ասել է‚ որ հերքում է Թրամփի հետ կապը ոչ թե նրա համար‚ որ իրեն վճարել են‚ այլ որովհետև «դա երբեք չի եղել»:
Նա չի հերքել կամ հաստատել այն‚ որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենն իրեն 130 000 դոլար է տվել լռելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկնոջ ներկայացուցիչը հերքել էր Թրամփի ընտանեկան խնդիրների մասին լուրը: