Դատարանը պաշտոնապես ճանաչել է Ջիգարխանյանի և Վիտալինայի ամուսնալուծությունը
Մոսկվայի Կունցևսկայի դատարանը հաստատել է ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայի ամուսնալուծությունը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
- Որոշումն անփոփոխ է մնացել: Այսօր ուժի մեջ է մտել, - բացատրել են դատարանում:
Ավելացնենք, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտպանը բողոք է ներկայացրել և խնդրել է ամուսնալուծությունը ճանաչել որպես ապօրինի, բայց դատարանը չի բավարարել նրանց բողոքարկումը: