Եվա Ռիվասը վրդովված է՝ իր արած մեծ գործերը ոչ ոք չի նկատում ու լուսաբանում
Եվա Ռիվասը վրդովված է, որ լրատվամիջոցները տարածել են «Մի գնա» երգի իր կատարումը։ Երգչուհին Instagram-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իր «կարևոր» գործերը որևէ մեկը չի նկատում.
«Երբ ես կարևոր գործեր եմ անում, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային զորամասեր այցելություններ, մագլցում եմ խրամատներով, որպեսզի շփվեմ զինվորների հետ, հիվանդանոցներում այցելում եմ քաղցկեղով հիվանդ երեխաներին և այլն... Դա որևէ մեկը չի նկատում, փոխարենը՝ իմ լողազգեստով լուսանկարները, ելույթները, որոնց ժամանակ երգում եմ ներքնազգեստով և բացում եմ ոտքերս, առանց դիմահարդարման լուսանկարներս, այդ ամենը արագ տարածվում են համացանցում»,- գրել է Ռիվասը։