Անջելինա Ջոլին 3000 եվրո արժողության զգեստով Բրիջիթ Մակրոնի հետ հանդիպմանը`Փարիզում (լուսանկարներ)
Անջելինա Ջոլին Փարիզում հանդիպել է Բրիջիթ Մակրոնի հետ։ 42-ամյա դերասանուհին, որը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք, որպեսզի մասնակցի Guerlain ապրանքանիշի գովազդարշավին, հանդիպել է Ֆրանսիայի նախագահի կնոջ հետ, նաև քաղաքում զբոսնել երեխաների հետ։ Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Ելիսեյան պալատում հանդիպմանը դերասանուհին ներկայացել էր Roland Mouret ապրանքանիշի զգեստով՝ 3000 եվրո արժողությամբ։
Paris Match պարբերականը գրում է, որ հանդիպման նախաձեռնողը ամերիկացի դերասանուհին էր, որն ուզում էր Մակրոնի հետ քննարկել սիրիացի փախստականների խնդիրը (անցած կիրակի դերասանուհին որպես ՄԱԿ բարի կամքի դեսպան այցելել էր փախստականների ճամբար Հորդանանի տարածքում)։
Նրանց զրույցը մեկ ժամից քիչ ավելին է տևել ու անգլերենով է անցել։ Նաև Ջոլին ու Մակրոնը քննարկել են կրթության ու կանանց հանդեպ բռնության հարցերը։