Մեծահարուստ չեմ ծնվել, ունեցել եմ ծանր մանկություն. Արմեն Սարգսյան
Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում որպես ՀՀԿ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ «մեծ կապիտալով չի ծնվել»:
«Մեծահարուստ չեմ ծնվել: Ապրել եմ, ինչպես`դուք, գուցե ապրել եմ ավելի ծանր մանկություն: Հորս կորցրել եմ 10 տարեկանում: Մայրս ինձ ու քրոջս պահելու համար աշխատել է երկու տեղ` առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը», – «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Սարգսյանը:
«Ընդունելության քննություններին պարապելու համար ես եմ փող վաստակել: Ինչին որ հասել եմ, հասել եմ իմ աշխատանքի միջոցով, դա միակ ձևն է, որ ես հասկանում եմ, և այն օրինակն է, որ ես ստացել եմ:
Ես որևէ մեկից որևէ կապիտալ նվեր չեմ ստացել, կյանքիս տարբեր շրջաններում ապրել եմ դժվար, և ելքը գտել եմ աշխատելով, պայքարելով», – ասաց նա։