Արցախյան բրենդի հայտնվելը ռուսական շուկայում ադրբեջանական հերթական հիստերիայի պատճառ է դարձել
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության ռուսաստանյան թղթակցին բարկացրել է այն հանգամանքը, որ «Արցախ թութ» հայկական խմիչքը ներկայացված է Մոսկվայի խանութներում:
«Artsakh Brandy Company»-ի կողմից արտադրված «Արցախ թութ»-ը ներկայացված է ռուսական «Աշան», «Լենտա» և մի շարք այլ հեղինակավոր խանութների ցանցերում:
«Հայերը Ռուսական շուկայում օղիներն ու այլ ալկոհոլային խմիչքները վաճառում էին «Ղարաբաղ» անվամբ, իսկ այժմ արդեն վաճառում են «Արցախ» անվամբ»,- զայրացած գրել է «ԱՊԱ»-ի ռուսաստանյան թղթակիցը: