Տղամարդը ծեծել է իր հաշմանդամ ընկերուհուն, քանի որ հոգնել էր «նրան խնամելուց»
Ֆլորիդայում տեղի ունեցած պատմությունը ցնցում է իր դաժանությամբ: 37-ամյա տեղի բնակիչ Պատրիկ Մոանը հարվածել է իր հաշմանդամ ընկերուհուն՝ Բրենդի Գրեգորիին, որպեսզի հայտնվի ճաղերի ետևում և դադարի նրա խնամակալը լինելուց: Ծեծելուց հետո տղամարդը Բրենդիին բերել է սուպերմարկետ և թողել է այնտեղ, որպեսզի ոստիկանները գտնեն նրան և նա բողոքի նրանց իր միակ խնամակալից: Այս մասին հաղորդում է Miami Herald-ը:
Իր արարքը Պատրիկ Մոանը շատ կարճ է բացատրել, ասելով, որ «պարզապես հոգնել էր նրան խնամելուց և ամեն տեղ սայլակով տանելուց»: Նա պարզաբանել է, որ գիտակցաբար է որոշել բանտ ընկնել, որպեսզի իր ընկերուհու խնամակալությունը ընկնի պետության ուսերին:
Նշենք, որ Բրենդին, ամենայն հավանականությամբ կմնա սոցիալական կացարանում: Աղջիկը ի ծնե զուրկ է թևերից: Բացի այդ նա չունի մոտ բարեկամներ: Սադիստ-սիրեկանը նրա ընտանիքի միակ անդամն էր: