Մայրը կասկածվում է իր աղջկան տանջելու և սպանելու մեջ (լուսանկար)
Մերձմոսկովյան շրջանում բնակվող 37-ամյա Իրինա Մոսկվիտինի մահվան դեպքով հետաքննություն է ընթանում: Ինչպես հաղորդում է «Mash» հեռուստաալիքը, ծեծի հետևանքով բազմաթիվ վնասվածքներով կինը դիմել է տեղի հիվանդանոց: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Իսկ երբ ոստիկանները ժամանել են այնտեղ, որտեղ Իրինան ապրում էր իր մոր հետ, նրանք գտել են շղթա, ձողիկներ և բազմաթիվ արյան հետքեր: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Հաղորդվում է, որ մահացածը ամուսնացած է եղել, բայց վերջերս նա ապրել է իր մոր հետ: Հարևանների ցուցմունքի համաձայն, մայրը շատ խիստ է եղել Իրինայի հանդեպ` համարելով, որ նա փողոցային կյանք է վարում: Նախնական տվյալներով, կինն իր աղջկան կապել է շղթայով, որպեսզի նա չկարողանա դուրս գալ բնակարանը: Այնուհետև նա ծեծել է Իրինան այնքան, մինչև նա մահանա:
Ներկա պահին Իրինայի մայրը ձերբակալված է: Կատարվում է հետաքննություն: