Տղամարդուն բանտարկել են բռնաբարության և սպանության երազանքների համար
Բրիտանական Չեսթերֆիլդի բնակչին բանտարկել են նրա համար‚ որ 13 տարվա ընթացքում հետևել է իր դպրոցում սովորող աղջկան: Daily Mail-ը հայտնում է‚ որ տղամարդը երազում էր փախցնել աղջկան‚ բռնաբարել և գլխատել:
27-ամյա Պիտեր Հոուլհաուսի այս հիվանդագին կախումը ուժգնացել է 2017-ի մարտին‚ երբ նա քաղաքի փաբերից մեկում հանդիպել է այդ նույն աղջկան՝ իր սիրեցյալի հետ համբուրվելիս:
Այս դեպքը նրան զայրացրել է: Իր ընկերոջ հետ կիսվելիս նա նշել է‚ որ ցանկանում է գլխատել աղջկան դրա համար:
Այնուհետև նա բավականին երկար հաղորդագրություն է ուղարկել աղջկան՝ նշելով‚ որ նա սիրահարված է եղել իրեն մանկուց և պատմել իր զգացմունքները նրա հանդեպ:
Ի վերջո Հոուլհաուսը որոշել է հիպնոսի թերապիայի օգնությանը դիմել‚ երբ պատմել է առևանգման‚ բռնաբարության և սպանության երազանքների մասին՝ հոգեբանին: Դրանից հետո մասնագետը ոստիկանություն է դիմել:
Իրավապահները տղամարդու համակարգչում հայտնաբերել են նաև աղջկա տան‚ աշխատավայրի մասին տեղեկություններ և լուսանկարներ: Նաև տղամարդու մեքենայի մեջ գտել են գիշերային տեսանելիության հեռադիտակ և ակնոցներ:
Ընդհանուր առմամբ տղամարդը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և դրանից հետո՝ 3 տարվա հսկողության: