Ռոքսանա Բաբայանի առաջին հարցազրույցը՝ Դերժավինի մահից հետո
Կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հայազգի երգչուհի Ռոքսանա Բաբայանը առաջին հարցազրույցն է տվել իր ամուսնու `ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինի մահվանից հետո: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
Ռոքսանա Բաբայանը զրույցի ժամանակ խոսել է ընտանեկան արժեքների կարևորության, հայտնի դերասանի և նրանց հարաբերությունների մասին:
«Երբ մենք հանդիպեցինք Միխայիլ հետ, երկուսս էլ արդեն չափահաս մարդիկ էինք: Նա երկու անգամ արդեն ամուսնացել էր, իսկ ես ամուսնալուծվել էի: Եվ իմ դիրքորոշումն այսպիսին էր, որ կինն իր ստեղծագործական աշխատանքի հետ մեկտեղ պետք է ամուսնանա: Ես արևելյան մարդ եմ, գուցե այդ պատճառով ընտանեկան արժեքները կարևոր են ինձ համար: Եվ ամուսնանալով Դերժավինի հետ, ես գիտեի, որ ամուսնանում եմ իր ամբողջ ընտանիքի հետ», - ասել է Ռոքսանա Բաբայանը Sobesednik.ru ռուսական հրատարակությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, վերջին 37 տարիների ընթացքում նրանք երբեք չեն դադարել միմյանց սեր խոստովանել: