Քիմ Քարդաշյանը արժանի հակահարված է տվել Լինդսի Լոհանի վիրավորանքին (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի Snapchat-ում արված հրապարակումը անհանգստության ալիք է առաջացրել ոչ միայն երկրպագուների‚ այլ նաև հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանի համար‚ գրում է Spletnik.ru-ն:
Քիմ Քարդաշյանը իր հրապարակած աֆրիկյան հյուսերով նկարը վերագրել է Բո Դերեք սպիտակամաշկ դերասանուհու ոճին‚ և ոչ թե աֆրոամերիկյան մշակույթին:
Երբ բլոգեր Perez Hilton-ը կիսվել է Քիմի լուսանկարով‚ Լոհանը ամոթանք է տվել Քարդաշյանին` գրելով «Ես ցնցված եմ»:
Քիմը իր հերթին չի ուշացրել պատասնաով. «Գիտե՞ս ինչն է ամենացնցողը: Քո հանկարծակի հայտնված արտասահմանյան առոգանությունը»‚ - գրել է նա:
Քարդաշյանը հավանաբար ի նկատի ունի այն առոգանությունը‚ որով Լինդսին սկսել է խոսել 2016-ից‚ երբ նա սկսել է ապրել Լոնդոնում: Նա հայտնել է‚ որ սկսել է ուսումնասիրել մի քանի լեզուներ՝ այդ թվում թուրքերեն և ռուսերեն:
Հավանաբար նա երջանկություն ունի ուսումնասիրել նաև արաբերենը‚ քանի որ հարկերից խոսափոլու համար Դուբայ է մեկնել:
Քարդաշյանի վերջին մեկնաբանությանը դերասանուհին դեռևս չի պատասխանել: