Թուրքիայում գործազուրկ քաղաքացին քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզվել է
Թուրքիայի Բալըքեսիրում գործազուրկ քաղաքացին ստանալով հերթական մերժումը ՝ ինքնահրկիզվել է քաղաքապետարանի առաջ։
Մուհթերեմ Բիրգյուլ անունով քաղաքացին բազմաթիվ անգամ դիմել է քաղաքապետարան և պետական այլ կառույցների, սակայն նրան միշտ մերժել են, պատճառաբանելով, որ աշխատանք չկա:
Քաղաքապետարանից ստանալով հերթական մերժումը, քաղաքացին շենքից դուրս է եկել և ինքնահրկիզվել։
Նրան այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: