Ծնողներն իրենց նորածին երեխային սպանել են՝ թողնելով նրան մեքենայի մեջ անտեսված (լուսանկարներ)
26-ամյա Ռուբի Սթիվենսն իր ամուսնու Ռոյի հետ ճանապարհորդության է մեկնել, որպեսզի հետո ընտանիքի հետ միասին անցկացրեն Սուրբ Ծնունդը: Զույգը կանգնել է Լաքելլենում գտնվող ռեստորաններից մեկում, բայց երեխային թողել են մեքենայում: Արդյունքում, հայտնաբերվել է Բոթսի Քեյի մարմինը, մի քանի ժամ անց: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Երեխան, որը ինտրիգի հետևանքով է ծնվել, մահացել է մեքենայի հայտնաբերումից մի քանի ժամ առաջ: Մայրն իրեն մեղավոր է ճանաչել սպանության մեջ, արդյունքում նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, առանց պայմանական վաղաժամկետ ազատման:
Կինը պատմել է, որ իր դավաճանությունը լարվածություն է առաջացրել ամուսինների մեջ, և 51-ամյա Ռոյը միշտ անտեսել է օտար երեխային : Ամուսինը նույնպես դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա պնդել է, որ տեղյալ չի եղել, որ իր կինը չի կերակրել երեխային:
Բեթսի Քեյն ով ընդամենը 22 օրական էր, կշռվել էր 1,8 կգ, երբ նրա մարմինը հայտնաբերվել էր ավտոմեքենայում: Նա ծնվել է 2,7 կգ քաշով: Բացահայտվել է, որ աղջիկը սովից է մահացել: