ԱՄՆ-ն չեղարկում է մահմեդական երկրների «սև ցուցակը»
ԱՄՆ ներքին պաշտպանության նախարարությունը հունվարի 29-ին հայտնել է‚ որ պաշտոնական Վաշինգտոնը չեղարկում է «սև ցուցակում» ընդգրկված 11 երկրներից միգրանտների չընդունելու մասին որոշումը: Դրա փոխարեն կներդրվի ավելի մանրամասն ստուգումների պրակտիկան:
Հիշեցնենք‚ որ 2017-ի հոկտեմբերին միգրացիոն քաղաքականության շրջանակում հաստատվել էր‚ որ 11 երկրներից փախստականները «երկրի ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում»:
Ըստ հավելյալ տվյալների՝ այդ երկրներն են Եգիպտոսը‚ Իրանը‚ Իրաքը‚ Լիբիան‚ Մալին‚ Հյուսիսային Կոեան‚ Սոմալին‚ Հարավային Սուդանը‚ Սուդանը‚ Սիրիան և Եմենը: Ինչպես նկատեցիք՝ բոլոր երկրները‚ բացի ԿԺԴՀ-ից‚ մահմեդական են: Նշենք‚ պաշտոնապես ցուցակը հրապարակված չէ:
Չեղարկումը կապված է տարբեր նահանգների ընդդիմանալու և դատական գործերի՝ ռասիզմի և ազգային պատկանելությամբ խտրականության մեջ մեղադրելով Թրամփի ընդունած վերոնշյալ որոշումը: