Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները փաստացի խզված են
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը իր «կրեմլյան ցուցակի» (ՌԴ որոշ նախարարների դեմ սանկցիաների կիրառման) մեջ է ներառել ռուսական ղեկավարության համարյա բոլոր անդամներին‚ ինչը խոսում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների խզման‚ հայտնում է Դաշնության Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը‚ փոխանցում է Rambler.ru-ն:
«Մեր երկրների մեջ կան ֆորմալ փոխհարաբերություններ‚ սակայն պատժամիջոցների ցուցակի մեր երկրի համարյա ողջ ղեկավարությանը ներառելը խոսում է այն մասին‚ որ այս հարաբերությունները փաստացի խզվում են»‚ - ասել է Ջաբարովը:
Նա անվանել է Վաշինգտոնի դիրքորոշումը «կոպիտ միջամտություն» Ռուսաստանի ներքին գործերի մեջ:
Նա նաև հավելել է‚ որ Ռուսաստանը արժանի հակահարված կտա այդ ամենին: