Ֆրանսիացի նախարարը մեղադրվում է բռնաբարության մեջ
Փարիզի դատախազությունը թարմացրել է ֆրանսիացի պետական հաշիվների նախարար 35-ամյա Ժերալդ Դարմանենի հանդեպ քրեական հետախուզությունը: Նա մեղադրվում է 2009-ին 45-ամյա մարմնավաճառին բռնաբարելու համար‚ հայտնում է Lenta.ru:
Առաջին անգամ զոհը իր բողոքը ներկայացրել է 2017թ.-ի գարնանը‚ որից հետո դատախազությունը առաջին անգամ հետաքննություն է սկսել Դարմանենի հանդեպ: Նախարարը իր հերթին հերքել է բոլոր մեղադրանքները և դատի տվել աղջկան՝ սուտ ցուցմունքների համար:
2018թ.-ի հունվարին նախկին մարմնավաճառը ևս մեկ անգամ հայտ է տվել դատախազություն‚ որով հավաստիացնում է‚ որ Դարմանենը իրենից սեքս է պահանջել՝ տուգանքը հանելու դիմաց: Կինը չէր ցանկանում պատիժ ստանալ և ստիպված կատարել է վերջինիս ցանկությունները:
Քանի որ Դարմանենը հավաստիացնում է‚ որ այս ամենը սուտ մեղադրանքներ են‚ որոշել է հրաժարական չտալ՝ չնայած բարձրացած սկանդալին և կոլլեգաների խորհուրդներին: