ԱՄՆ-ում հայտնաբերվել է անհետացած մոդելի մասնատված մարմինը
ԱՄՆ-ում անհետացած մոդել և դերասանուհի Սառա Զգուլին մահացած են հայտնաբերել BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում Օրեգոն նահանգի Ալոհա քաղաքում: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
28-ամյա մոդելի գլխատված և մասնատված մարմինը հայտնաբերվել է մեքենայի բեռնախցիկում տեղադրված երկու ճամպրուկում հունվարի 28-ին: Տեղեկությունը հրապարակվել է օրեր անց:
Տղամարդը, որը կասկածվում է դաժան սպանության մեջ, փորձել է ինքնասպան լինել ձերբակալության ժամանակ: Ականատեսների խոսքով՝ նա մեկ ժամ փակված է մնացել և հուսահատ ճիչեր է արտաբերել: Նրա կատարած հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:
Մահացած ամերիկուհին փոքրիկ երեխա ուներ: