Շրջիկ ցուցահանդեսը` Շուշիի «Նարեկացի» կենտրոնում
«Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսն արցախյան իր հանգրվանը գտել է Շուշիի «Նարեկացի» կենտրոնում, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ' դեկտեմբերի 21-ին:
Ցուցահանդեսը, որում այս անգամ ներկայացված են Իտալիան, Վրաստանը, Ղրղըզստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքներ, անց է կացվում ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերության նախաձեռնությամբ: Շրջելով աշխարհի տարբեր երկրներով' ցուցահանդեսը հետապնդում է աշխարհի մշակույթների մերձեցման ու աշխարհում խաղաղության հաստատելու նպատակ:
Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը' Շուշիի ցուցահանդեսի բացմանը նաև ներկա էին Արցախի պետական ու մշակութային գործիչներ և անձամբ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղբալյանը: