Հրանտ Դինքի ընկերները հերթական դատական նիստից առաջ կրկին ակցիա են իրականացրել
Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվող հերթական դատական նիստից առաջ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանի առաջ ակցիա են իրականացրել Հրանտի ընկերները։
Ստամբուլի հայկական «Ակոս»–ը տեղեկացնում է, որ դատարանի դիմաց հավաքվածները պահանջել են ամբողջովին բացահայտել մեղավորներին։ «Մենք եկել ենք այստեղ, որ ասենք. «սպանիր» ասողները թող դատվեն, և մարդասպաններին պաշտպանողներ էլ հանցակից են։,–հայտարարել են Հրանտի ընկերները։
Նշենք, որ այս շաբաթ Դինքի սպանության գործով դատական նիստերին հարցաքննվելու են Տրապիզոնի ժանդարմերիայի ծառայողները։