Սանտեխնիկի սխալի պատճառով կինը ողջ-ողջ խաշվել է սեփական լոգարանում
Պետերբուրգում սանտեխնիկը կասկածվում է կումունալ ծառայությունների մահացու մատուցման մեջ: Նախօրեին սանտեխնիկը այցելել է բնակարան և ով փոխել տաք և սառը ջրերի ջրամատակարարման հաշվիչները‚ հայտնում է Fontanka.ru-ն:
Պետերբուրգի քննչական կոմիտեն և դատախազությունը պարզում են 62-ամյա կնոջ՝ սեփական լոգարանում զոհվելու հանգամանքները։
Կինը մահացել է մարմնի 90%-ի այրվածքներից. ըստ երևույթին նա երկար ժամանակ եռման ջրի մեջ է եղել։
Նախնական տվյալների համաձայն՝ լոգարանում պայթել է տաք ջրի խողովակը, կինը չի հասցրել լքել տարածքը և ընկել է եռման ջրի տակ։
Սանտեխնիկին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվելու՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածով։