Ոստիկանը կրակ է արձակել ռեփերի վրա և սպանել նրան (տեսանյութ)
Չիկագոյի ոստիկանության գործունեության վերահսկման քաղաքացիական վարչությունը տեսանյութ է հրապարակել‚ թե ինչպես է իրավապահ մարմինների աշխատակիցը հրազենային հարվածի միջոցով սպանում տղամարդուն‚ փոխանցում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Ոստիկանները հրաձգության ահազանգ են ստացել և նախանշված հասցեով հայտնաբերել 24-ամյա Ակուոնեսս Կետերիին‚ ով զինված է եղել: Նա փորձել է փախուստի դիմել և ոստիկանները գնացել են իր հետևից:
Ոստիկաններից մեկը կրակ է արձակել նրա վրա‚ ով էլ ստացած վնասվածքից ավելի ուշ սպանվել է:
Ըստ կրակող ոստիկանի հաշվետվության՝ նա դիմել է ծայրահեղ միջոցների‚ քանի որ տղամարդը ցանկացել է կրակ արձագել իր ուղղությամբ:
Ըստ հավելյալ տեղեկությունների՝ տղամարդը ռեփ կատարող էր: