ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում Մինսկում
Դեսպան Եսայանն իր ողջույնի խոսքում ընդգծեց բանակի դերակատարությունը
նորանկախ Հայաստանի կյանքում, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի փառավոր ուղին`
նշելով, որ Հայոց բանակի կայացումը զուգորդվել է բանակի գլխավոր առաքելության փայլուն իրականացմամբ:
Նույն օրը դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքային կառույցների ղեկավարության և ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպան Եսայանը համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց 2018 թվականի ընթացքում դեսպանություն-համայնք համագործակցության հիմնական ուղղությունները և նախատեսված միջոցառումներին համայնքային կառույցների մասնակցության հնարավորությունները:
Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում կազմակերպվող համահայկական բնույթի միջոցառումներին Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Մինսկում հայկական եկեղեցու շինանրարության գործում ներհամայնքային անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները և շինարարության հետ կապված ֆինանսատնտեսական խնդիրները: