Մելանյա Թրամփի վերաբերմունքը ամուսնու դավաճանությունների հանդեպ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ուշադրություն չի դարձնում իր ընտանիքի մասին սկանդալային հրապարակումներին, գրել է Մելանյա Թրամփի ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը Twitter-ում։ Մասնավորապես, նա նկատի է ունեցել Դոնալդ Թրամփի դավաճանությունների մասին շշուկները։
«Նա նախկինի պես կենտրոնացած է իր ընտանիքի և առաջին տիկնոջ դերի վրա, այլ ոչ թե անիրատեսական սցենարների վրա, որոնք ամեն օր հայտնվում են կեղծ նորություններում»,-պատմել է Մելանյայի ներկայացուցիչն իր միկրոբլոգում։
Հունվարի կեսերին The Wall Street Journal պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը սիրավեպ է ունեցել պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի հետ, որին նա արդյունքում 130 հազար դոլար է վճարել լռության համար։