«Միամիտները» մտածում են, թե աշխարհի ամենուժեղ երկրի էլիտան խոտակերներից է բաղկացած
«Միամիտներ» կա՞ն չէ, որ ասում են` մենք ի՞նչ կապ ունենք ամերիկյան պետության հետ, մեզ ամերիկյան հասարակական( իրենց տերմինաբանությամբ` ոչ կառավարական) կազմակերպությունները կամ հիմնադրամներն են ֆինանսավորում: Յանի դրանք ոչ մի կապ չունեն Սպիտակ տան, Պենտագոնի կամ Լենգլիի հետ: Նույնն է, որ ասես` Կոմինտեռնը Մոսկվայի հետ ի՞նչ կապ ուներ: Այն որ քլինտոնենք սորոսենց միջոցով կարող են թրամփենց դեմ մարդկանց հանել փողոց կամ իրար վրա մամուլով գրել տալ, դա ամերիկյան իշխանության համար պայքար է: Շարպի գունավոր հեղաշրջումների ու Բախտինի կառնավալների տեխնոլոգիաները դրսերում հաջողությամբ փորձարկած մարդիկ մի օր էլ դա երկրի ներսում պետք է անեին` մեկը մյուսի դեմ` հանուն իշխանության: Ու դա իրերի բնականոն դասավորություն է, պատմության նորմալ, շատ տրամաբանական ընթացք:
Բայց կասե՞ք մի դեպք, երբ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններն ու հիմնադրամները արտասահմանում ԱՄՆ պետական շահերին հակասող ինչ-որ բան արած կամ ֆինանսավորած լինեն: Մարդիկ հասել են այնտեղ, որ դրսերում արդեն մասնավոր բանակներով են պատերազմում, որ տեղն եկած ժամանակ ասեն` ամերիկյան պետությունն այս ամենի հետ ի՞նչ կապ ունի, սա մասնավոր կազմակերպություն է: Վատն այն է, որ այս «միամիտները» մտածում են, թե աշխարհի ամենուժեղ երկրի էլիտան խոտակերներից է բաղկացած: Չնայած, երևի լավ էլ հասկանում են, ուղղակի իրենց պեչենու բաղչեքն են գցում:
Միհրան Հակոբյան. Ֆեյսբուք