Թոփ-10 ամենաէժան արտասահմանյան մեքենաները Ռուսաստանում
Ավտոմեքենաների փորձագետները կազմել են արտասահմանյան ամենաէժան մեքենաների ցանկը, որոնք հնարավոր է ձեռք բերել Ռուսաստանում: Այս մասին գրում է «Политэксперт»-ը:
Առավել մատչելի մեքենա է «Ravon R2»-ը, որն արժե 439 000 ռուբլի: Երկրորդ հորիզոնականում ճապոնական «Datsun on-DO» սեդանն է, որն արժե 444 000 ռուբլի, սակայն 2018թ-ի ընթացքում գինն արդեն հասել է 451 000 ռուբլու: Եռյակը եզրափակում է «Ravon Nexia»-ն, որն արժե 449 000 ռուբլի:
Հնգյակում են չինական «Brilliance H230»-ը՝ 460 000 ռուբլի արժողությամբ, և ֆրանսիական «Renault Logan»-ը՝ 479 000 ռուբլի: Տասնյակում են հայտնվել նաև FAW Oley-ը, Ravon R4-ը, Renault Logan-ը, Renault Sandero-ն և Ravon Gentra-ն՝ 549 000 ռուբլի արժողությամբ: