Ուկրաինայում որսի ժամանակ պատգամավոր է սպանվել
Սումսկի շրջանի շրջանային խորհրդի պատգամավոր Իվան Լյոգկին սպանվել է որսի ընթաքում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «112 Украина»-ին:
Ինչպես հաղորդվում է, տղամարդը տեղում մահացել է:
Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ 115-րդ հոդվածով՝ «Սպանություն»: Այժմ քննիչները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները և հարցաքննում են բոլոր նրանց, ովքեր նրանց մոտ են եղել: