Կար ժամանակ, երբ այսօրվա պաշտոնյաների կենսագրականներում 1990-1994 թթ-ի ժամանակահատվածը դատարկ էր
Կար ժամանակ, երբ այսօրվա պաշտոնյաների կենսագրականներում 1990-1994 թվականների ժամանակահատվածը դատարկ էր։
Բայց միանգամից համարյա բոլորի մոտ այդ հատվածը գրվեց կամ որպես Արցախյան պատերազմի մասնակից և կամ շատ անորոշ ձևակերպումով՝ զենք է մատակարարել ռազմաճակատին։
Սրանցից ով խոսում է, ասում է, որ ինքն էլ է զբաղվել զենքի մատակարարմամբ։
Այդքան զենք մատակարարել կլինի՞։
Արցախյան պատերազմի փաստացի մասնակիցների իրական թիվը չգիտեմ, բայց երևի մի 20-30 000 հոգի հազիվ լինի։
Իսկ զենք մատակարարողների թիվը արդեն անցնում է 100 000-ի սահմանը։
Որ այսքան զենք մատակարարող ենք ունեցել, սկզբնական շրջանում ինչու էինք որսորդական հրացաններով սահման պահում ։
Կամ ինչու հակառակորդը մեզ միշտ գերազանցում էր իր զինատեսակներով:
Հովհաննես Գալստյան. Ֆեյսբուք