Բասկովը հանրությանը ներկայացել է «տնային» կերպարով
Երգիչ Նիկոլայ Բասկովը, ով միշտ ներկայանում է բեմական գեղեցիկ հագուստներով և խնամված տեսքով, այս անգամ որոշել է հասարակությանը ներկայանալ տնային կերպարով: Երգիչը նկարվել է և նկարը տեղադրել կայքում:
«Բոլորը կարծում են, թե ես միշտ փայլուն բեմական հագուստով եմ շրջում…»,-գրել է Նիկոլայ Բասկովը:
Բասկովի նկարի ներքո եղել են բազմաթիվ մեկնաբանություններ: Օգտատերերից մեկը նրան անվանել է թոշակառու, իսկ ոմանք էլ գրել են, որ նա բոլոր կերպարներում էլ հիանալի տեսք ունի: