Եղիսաբեթ 2-րդը գոհ չէ Մեգան Մարքլի վարքագծից
Հանուն թոռան երջանկության Եղիսաբեթ 2-րդը բազում զիջումների է գնացել: Պահպանողական թագուհին թույլատրել է Հարիին ամուսնանալ բաժանված դերասանուհու հետ և նույնիսկ հրավիրել է նրան ընթրիքի, որին կարող են ներկա գտնվել միայն թագավորական ընտանիքի անդամները:
Սակայն այդպիսի հնարավորությունները Մեգանը դեռ պետք է արդարացնի: Արքայազնի հարսնացուն ստիպված է յուրացնել թագավորական էթիկետի բոլոր նրբությունները՝ ընտանիքը չխայտառակելու համար: Միայն թե Ելիզավեթ 2-րդը համարում է, որ դերասանուհին բավականաչափ լուրջ չի վերաբերվում դրան: Ընտանիքին մոտ գտնվող աղբյուրների խոսքերով, նշանադրության ժամանակ Մեգանը թագուհուց մի մեծ ցուցակ է ստացել այն բաներով, որոնք նրան թույլատրված է և որոնք թույլատրված չէ անել: