Թրամփից բաժանված լինելու մասին լուրերը հերքել է Մելանիա Թրամփի ներկայացուցիչը
Մելանիա Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը իր Twitter-ի էջի միջոցով հայտնլ է, որ ԱՄՆ առաջին տիկնոջ և Թրամփերի ընտանիքում դժվարությունների մասին լուրերը «բացարձակ կեղծ տեղեկություններ են»,փոխանցում է Газета.ру-ն:
«(Մելանիա Թրամփը) կենտրոնացած է իր ընտանիքի և առաջին տիկնոջ դերի վրա, այլ ոչ թե անիրական սցենարների, որոնք ամեն օր տարածվում են կեղծ նորություններով», — գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ Մելանիա Թրամփը մի քանի գիշեր է անցկացրել Վաշինգթոնի հյորանոցում:
Ենթադրաբար, դա տեղի է ունեցել լրատվամիջոցների այն լուրերից հետո, որ Դոնալդ Թրամփը հարսանիքից հետո սիրավեպ է ունեցել պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ: