Էյֆելյան աշտարակի լույսերը այս գիշեր կմարեն՝ որպես հարգանքի տուրք ահաբեկչության զոհերին
Փարիզում կիրակի գիշերը կմարվեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, որի ժամանակ շուրջ 100 մարդ է զոհվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Այսօր կեսգիշերին Էյֆելյան աշտարակի լույսերը մարվեն՝ հարգանքի տուրք մատուցելու Քաբուլի սրտում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հիշատակին: Փարիզն ու փարիզեցիներն աջակցում են աֆղան ժողովրդին, որը կրկին բախվել է ահաբեկչական բարբարոսության հետ», - թվիթերյան իր էջում գրել է Իդալգոն:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում պայթյուն է տեղի ունեցել շաբաթ առավոտյան: Այդ թաղամասում տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները և կառավարական շենքերը: Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 95 մարդ է մահացել, ևս 158-ը վիրավորվել են:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: