Պարզվել է, որ բարձր ”IQ” ունեցող մարդիկ ալկոհոլից կախում ունեն
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե ինչու՞ են մարդիկ սկսում չարաշահել ալկոհոլը: Գիտնականները պարզել են, որ ալկոհոլից կախվածություն են ունենում հատկապես կիրթ և գրագետ մարդիկ:
Որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան նա մոտ է ալկոհոլային շշին: Այդպիսի մարդիկ ավելի շատ են խմում երեկոյան: Այդ եզրահանգման գիտնականները եկել են իրականացնելով փորձարկում:
Փորձարկման ընթացքում մարդկանց բաժանել են 5 խմբի' ըստ իրենց ինտելեկտի մակարդակի: Արդյունքներն իհարկե զարմանալի են, սակայն հաստատվեց, որ իսկապես բարձր IQ ունեցող մարդիկ հակված են ալկոհոլին: