Լիլիթ Հովհաննիսյանը տարվա լավագույն երգչուհի
«Դար 21» հեռուստաընկերությունը իրականացրել է արդեն պարբերական բնույթ կրող երաժշտական մրցանակաբաշխությունը: Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 70 հոգի, որոնց շարքում եղել են ինչպես Հայաստանի երգիչ-երգչուհիները, այնպես էլ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ' ռեժիսորներ, երգահաններ, հաղորդավարներ, ոճաբաններ և այլք:
Ստորև ներկայացնում ենք հետևյալ անվանակարգերում հաղթող ճանաչված աստղերին.
«Լավագույն երգիչ» - Էրիկ
«Լավագույն երգչուհի» -Լիլիթ Հովհաննիսյան
«Լավագույն դուետ»- «Անհնարը», Հասմիկ Կարապետյան և ԴերՀովա
«Լավագույն խումբ» -«Ռեինկարնացիա»
«Լավագույն կատարում» -«Աշխարհումս իմն դուն իս», «Ռեինկարնացիա»
«Լավագույն հիթ» -«Անիրական», Էրիկ
«Լավագույն տեսահոլովակ -«Թե աղջիկ լինեի», Լիլիթ Հովհաննիսյան
Այս տարի ավելացել է նոր անվանակարգ՝ «Հանդիսատեսի համակրանք», որին արժանացել է երգիչ Միհրան Ծառուկյանը: