Ռուս գեյերին տուգանել են արտասահմանում ամուսնության համար
Կոպենհագենում ամուսնությունը գրանցած երկու տղամարդու Մոսկվայում կտուգանեն՝ փաստաթղթերը փչացնելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Տղամարդկանց անձնագրերը կչեղարկվեն: Նրանց համարյա 300 ռուբլի տուգանք է սպառնում:
Հայտնի է, որ տղամարդիկ ամուսնացել են հունվարի սկզբին՝ Կոպենհագենում, որից հետո Մոսկվայում այդ փաստը հաստատելու համար փաստաթղթեր են ներկայացրել ամուսնության գրանցման մասին, որը ընդունել է պետական ծառայությունների աշխատակիցը:
Քանի որ ՌԴ-ում միասեռական ամուսնությունները արգելված են, իսկ ամուսնության գրանցումը անձնագրի մեջ հնարավոր է միայն ՔԿԱԳ-ների միջոցով, ապա փաստաթղթերի մեջ սխալ է արվել:
Հայտնի է, որ Պետական ծառայությունների մայրաքաղաքային կենտրոնի այն աշխատակցուհուն, ով ընդունել է փաստաթղթերը, նաև իր ղեկավարին, ով կնքել է փաստաթղթերը, աշխատանքից կհեռացնեն: