Միլոշ Զեմանը նորից ընտրվել է Չեխիայի նախագահ
Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ընտրատեղամասերում ձայների 66 տոկոսի հաշվարկի արդյունքում առաջատարն է՝ 54.4 տոկոսով, հայտնում է РИА Новости-ն:
Զեմանի օգտին քվեարկել է 1.5 մլն մարդ: Նրա հակառակորդը՝ Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յիրժի Դրագոշան ստացել է 45.5%-ը՝ 1.25 մլն մարդ:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որն անցել է ուրբաթ-շաբաթ օրերին, մասնակցել է շուրջ 8.5 մլն գրանցված ընտրողի 65 տոկոսը, որոնք նարավորություն ունեին նախընտրություն տալ երկու թեկնածուից մեկին: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կստանա ընտրողների ձայների մեծամասնությունը:
Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: