Այս լուսանկարը կարող էր «սպանել» Օբամային. հրապարակվել է նախկին նախագահին վարկաբեկող կադր
Համացանցում հրապարակվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը, որը կարող էր զրկել նրան քաղաքական կարիերայից և նախագահական աթոռից: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «North Star News Today»-ին:
Սպիտակ տան նախկին ղեկավարի լուսանկարում նրա կողքին կանգնած է «Մահմեդականության ազգի» արմատական մահմեդական Լուիս Ֆարրահանը, ում հաճախ մեղադրում են ռասիզմի և անտիսեմիտիզմի մեջ (կանխակալ վերաբերմունք հրեա ժողովրդի դեմ):
Լուսանկարի հեղինակը Ասկիա Մուհամմադն է: Լուսանկարն արվել է 2005 թվականին, երբ Օբաման Իլլինոյս նահանգի սենատոր էր: Այն ժամանակ նա այս լուսանկարը չի հրապարակել, որպեսզի չվնասի ԱՄՆ ապագա նախագահի կարիերային: