Այսօր կբացվի Շառլ Ազնավուրի Աստղը` համանուն հրապարակում
Այսօր՝ հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե Ծիրան» 10-րդ ամենամյա կինոփառատոնը: Բացումը կմեկնարկի ասուլիսներով՝ ժ.11:00, 12:00, 13:00, «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում: Մամուլի ասուլիսները նվիրված են Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերին: Դրան կհաջորդի Ծիրանօրհնեքի արարողությունը' Սբ. Զորավոր եկեղեցում`ժ.14:00:
«Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությունը կմեկնարկի 18:00-ին, Շառլ Ազնավուրի Աստղի բացմամբ՝ համանուն հրապարակում:
18:30-ին Ազատության հրապարակում Կարմիր գորգի արարողությամբ կմեկնարկի արարողության հանդիսավոր բացումը, որին էլ ժամը 19:00-ին փառատոնը կբացվի «Կրակել դաշնակահարին» ֆիլմի ցուցադրմամբ, որի դերակատարն է Շառլ Ազնավուրը: