Սաակաշվիլին ուկրաինացիներին հրավիրել է Մայդան փետրվարի 4-ին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է այս տարվա մեջ առաջին անգամ իր համախոհների հետ միասին երթ անցկացնել: Նա մտադիր է համախոհներին հավաքել Կիևում փետրվարի 4-ին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Փետրվարի 4-ին մենք կհավաքվենք Կիևում ժամը 12:00-ին: Հավանաբար, ավանդաբար կանցնենք Շևչենկոյի այգով, իսկ հետո մեծ ժողով կանենք Մայդանում»,- նշել է նա:
Բացի այդ, քաղաքական գործիչը նշել է, որ մտադիր է «արդյունավետորեն» օգտագործել տնային կալանքի տակ եղած ժամանակը: Նա հաղորդել է, որ մտադիր է վարձով բնակարանում «հեռուստաստուդիայի պես մի բան» կազմակերպել: