Օքսֆորդում թույլատրել են ուսանողների համար ունիսեքս զուգարաններ կառուցել
Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի քոլեջի ուսանողները նախաձեռնությամբ են հանդես եկել՝ չեզոք սեռի զուգարաններ կառուցելու հարցով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Հաղորդվում է, որ այսպիսի փոփոխությունների համար ամենաշատն ուրախացել են ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները: Արդյունքում գաղտնի քվեարկության ընթացքում մասնակցածների 80 տոկոսը կողմ են եղել «Ա» և «Ի» տառերով զուգարանները փոխարինելուն ունիսեքս զուգարաններով:
ԼԳՏԲ համայնքի ներկայաուցիչներից Էյլիդ Ուիլսոնի խոսքով՝ «բավականին մեծ իրադարձություն է տեղի ունեցել, քան պարզապես գրությունների փոփոխումը»: Նա նաև կարծում է, որ Օքսֆորդում «ճանաչել են գեյերի, տրանսգենդերների և լեսբուհիների իրավունքնները» և հուսով է, որ նմանատիպ փոփոխություններ տեղի կունենան բրիտանական այլ քոլեջներում ևս: