3 անգամ՝ 20 վայրկյանում. Պորոշենկոյի ստերը «Bloomberg»-ին տված հարցազրույցում բռնել են
Ուկրաինացի տնտեսագետ և բլոգեր Վիկտոր Սկարշևսկին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ստի մեջ է մեղադրել «Bloomberg»-ին տված հարցազրույցում: Ֆեյսբուքյան իր էջում մասնագետը նշել է, որ պետության ղեկավարը 20 վայրկյանի ընթացքում երեք անգամ սխալ տեղեկություն է տվել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք առաջին ուկրաինական կառավարությունն ենք և ես առաջին ուկրաինացի նախագահն եմ, ովքեր չորս անգամ Արժույթի միջազգային հիմնադրամից տրանշ է ստացել՝ ամբողջությամբ կատարելով ծրագրի բոլոր պայմանները»,- գրել է նախագահի միտքը մասնագետը՝ նշելով, սակայն, որ Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ընթացքում արդեն ավելի քան 4 տրանշ է ստացել՝ 1996-97 և 98-2002թթ-ին:
Նախագահի խոսքերին ի պատասպան այն մասին, որ երկիրը կատարել է իր վրա վերցրած պարտականությունների 80 տոկոսը՝ տնտեսագետը պատասխանում է, որ այս պահի դրությամբ Կիևը կատարել է 19 պարտավորությունից 7-ը, որը կազմում է 37 տոկոս: