Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցը մեղադրվում է կաշառակերության մեջ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է հատուկ գործողություն անցկացնելու մասին, որի ընթացքում ԱԳՆ-ի աշխատակիցը և Արդբեջանի պետական անվտանգության ծառայության սպաներ ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են կաշառակերության մեջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Համատեղ օպերատիվա-տեխնիկական գործողությունների ընթացքում փաստեր են ձեռք բերվել արտասահմանցիների համար Ադրբեջանի Հանրապետության սահմաններն անցնելու փաստաթղթեր ձևակերպելու մասին: Հատուկ ծառայությունների աշխատակիցները ֆիքսել են գումարի ստացումը, որը գերազանցել է պաշտոնական վճարները վիզայի ստացման համար»,- հաղորդել է գերատեսչությունը:
Ձերբակալվել է ԱԳՆ աշխատակից Էլթոն Զաքիր օղլու Հալիլին: Նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ՝ վիզայի ձևակերպման համար:
«Բացի այդ, ձերբակալվել են պետական ծառայության վերահսկիչ կետի աշխատողներ՝ ավագ լեյտենանտ Լետիֆ Ֆարհադ օղլի Զեյնալովը և Զաուր Թալեհ օղլու Հասիմլին, ովքեր ևս մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ՝ սահմանային կետի գործընթացներ կատարելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: