Թրամփը՝ Մխիթարյանի մարզի՞չ. լրագրողը նրան առաջարկել է դառնալ «Արսենալ»-ի մարզիչ
Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ նրան առաջարկել է մարզել Լոնդոնի «Արսենալ»-ը: Այս մասին նա գրել է թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Այն պահը, երբ ես նախագահ Թրամփին առաջարկեցի դառնալ «Արսենալի» մենեջերը, որովհետև նա կկառուցեր պաշտպանական պատ, ունի հարձակման փիլիսոփայություն և ցանկանում է հաղթել ամեն գնով»,- գրել է Մորգանը:
Հայտնի է, որ Մորգանը «Արսենալ»-ի հին երկրպագու է: Թրամփի հետ հանդիպման ժամանակ լրագրողը նաև չի զլացել Թրամփին «Արսենալ»-ի մարզաշապիկ նվիրել: