Ուկրաինայի սահմանին հայ ընտանիք է ձերբակալվել
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունները սահմանի մոտ Հայաստանից ապօրինի կերպով ժամանած գաղթականների են ձերբակալել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը:
«Երկու տղամարդ և կին երեխայի հետ միասին շարժում էին Գուտա բնակավայրի շրջանում: Սահմանապահների և ոստիկանների համատեղ միջգերատեսչական խումբը կանգնեցրել է օրինազանցներին սահմագծից ոչ հեռո ընկած շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գաղթականները ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել իրենց մոտ, սակայն ներկայացրել են որպես Հայաստանի քաղաքացիներ:
Սահմանապահների տվյալներով՝ ձերբակալվածները ցանկանում էին ապօրինի կերպով հատել Ուկրաինա-Սլովակիա սահմանը ուղեկցի օգնությամբ:
Քաղաքացիները ձերբակավել են, նրանց ինքնությունը պարզելուց հետո սպառնում է վարչական պատասխանատվություն: