17-ամյա ուսանողուհին սխալմամբ իր սիրելիին «SMS» է ուղարկել իր դավաճանության մասին և սպանել ինքն իրեն (լուսանկարներ)
17-ամյա ուսանողուհին Մեծ Մանչեսթերի բժշկակա քոլեջից չի ցանկացել իր սիրելիին հայտնել այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Արդյունքում սխալ «SMS»-ը՝ դավաճանության մասին, ողբերգության պատճառ է դարձել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Շառլոտան 20-ամյա Ջեք Հյորսթի հետ հանդիպում էր արդեն երկու տարի, երբ պատահաբար իմացավ, որ նա կապ է պահում նախկին սիրած աղջկա հետ:
Առանց այդ էլ դեպրեսիաների հակում ունեցող աղջիկն այցերի էր գնում հոգեբույժի մոտ և հաճախ էր խոսում իր սիրելիի հետ ինքնասպանության մասին: Անսահման խանդը նրան հունից հանում էր: Նա Ջեքին գրեց, որ ավելի լավ է՝ բաժանվեն, չնայած նա ոչ մի բանում մեղավոր չէ:
Մի քանի հանդիպումից հետո պարզվել է, որ աղջիկը զվարճանում էր ակումբներում: Մի կիրակի նա վերջապես կապի դուրս եկավ Ջեքի հետ՝ ասելով, որ պետք է խոսեն: Տղան զբաղված էր և առաջարկեց հանդիպումը տեղափոխել երեկոյան: Մեկ րոպե անց նա սիրելիից հաղորդագրություն ստացավ, որը կարող էր ցանկացածին ուղղված լինել, բայց ոչ տղային: «SMS»-ում աղջիկը խոստովանում էր, որ քնել է մեկ ուրիշի հետ:
«Նա ինձ դրանից հետո գրեց. «Կներես, ես ահավոր մարդ եմ»: Ես բարկացած էի և չէի ցանկանում նրան լսել: 17 րոպե անց նա գրեց. «Ես սիրում եմ քեզ, և իմանալը, որ դու ինձ ատում ես, արդեն չափից շատ է ինձ համար»,- պատմել է տղան:
Այս պատահարից հետո աղջկան մահացած են գտել քոլեջի մոտակայքում: