Եվա Ռիվասը՝ Պուտինի հանդեպ սիրո և Ռուսաստանից «թռնելու» ցանկության մասին
Եվա Ռիվասը հերթական սկանդալային գրառումն է արել՝ այս անգամ Ռուսաստանի մասին: Երգչուհին Instagram-ում գրել է, որ չի ցանկանում, որ իր ապագա երեխաներն այնտեղ ապրեն.
«Գիտեք, ես սիրում եմ Ռուսաստանը: Իսկապես, իմ մեջ սեր կա այս երկրի նկատմամբ, բայց ես համոզված եմ, որ դա ընդամենը երկու պատճառով է՝ 1. ես այստեղ եմ ծնվել, 2. ես սիրում եմ Պուտինին (իր բնավորության և հզորության համար): Բայց իմ ցանկությունն այստեղից թռնելու ավելի մեծ է, քան այդ «սերը»,-գրել է Ռիվասն՝ ընդգծելով, որ ամեն անգամ Ռուսաստան վերադառնալն իրեն վատ տրամադրություն, դեպրեսիա և տխրություն է պատճառում:
«Եթե ես լինեի մեկը, որն ինչ-որ տեղից եկել է այստեղ ապրելու, ապա կփախչեի այստեղից առավելագույնը կես տարուց»,- եզրափակել է Ռիվասը: