ՀՀ քաղաքացին բռնվել է ռուս-ուկրաինական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելիս
Հունվարի 26-ին ռուս-ուկրաինական սահմանի մոտակայքում Խարկովի սահմանապահները ձերբակալել են 1974 թվականին ծնված ՀՀ քաղաքացու, հայտնում է kh.depo.ua-ն:
Ուկրաինայի պետական սահմնապահ ծառայության տարածաշրջանային վարչությանից հայտնել են, որ տղամարդը փորձել է անօրինական ճանապարհով հատել սահմանը ոչ անցակետի հատվածով:
Քաղաքացին խախտել է սահմանը, քանի որ նրան երկարատև ժամկետով արգելվել է Ռուսաստանի տարածք մտնել:
Սահմանն ապօրինի հատելու փորձի համար ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է սկսվել:
Նախատեսվում է դատ: