Սորոսի հետաքրքիր հայտարարությունները Դավոսում
Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ելույթ է ունեցել նաև միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ կրիպտոարժույթները կեղծիք են, ֆինանսական փուչիկի տիպիկ օրինակներ և չի կարելի դրանք համարել իրական արժույթներ:
Ըստ նրա` բիթկոյնն օրինակ արժույթ չի կարող համարվել, քանի որ այն իր արժեքի քառորդ մասով մեկ օրվա ընթացքում կարող է փոխարժեքային տատանում ունենալ: Նման արժույթով անհնար է մարդուն աշխատավարձ վճարել, քանի որ հնարավոր է որ նույն օրվա մեջ մարդու աշխատավարձը քառորդ մասով նվազի:
Սորոսը նաև հայտարարել է, որ facebook-ը և google-ը մարդկության համար լուրջ սպառնալիքներ են դարձել:
Մարութա Սերխեթ. Ֆեյսբուք: