Երևանում նշվել է Հնդկաստանի անկախության 69-րդ տարեդարձը
Հունվարի 26-ին Երևանում նշվել է Հնդկաստանի անկախության 69-րդ տարեդարձը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը, խորհրդարանականներ, հնդկական համայնքի անդամներ:
Իր ողջույնի խոսքում Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան նշել է անցյալ տարի տեղի ունեցած մի շարք նշանակալի իրադարձություններ, որոնք, անկասկած, կազդեն երկրների միջեւ հարաբերությունների զարգացման վրա: Մասնավորապես, նա նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ տարվա այցը Հնդկաստան, Հնդկաստանի փոխնախագահ Մուհամմադ Անսարիի Հայաստան այցը եւ վիզայի սահմանափակումների վերացումը:
ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ Հնդկաստանը համագործակցում են նաեւ բազմակողմ ձեւաչափով եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
«Մենք գնահատում ենք Հնդկաստանի կառավարության աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության եւ այլ ոլորտների ծրագրերի իրականացման ուղղությամբ», - ընդգծել է նա: