Կվերսկսեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը
Թուրքիա
Ստամբուլում հունվարի 29-ից կվերսկսվեն պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը, այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը:
Հունվարի 29-ին, 30-ին, փետրվարի 1-ին և 2-ին կայանալիք դատական նիստերի ժամանակ դատախազությունը պետք է քննի Տրապիզոնի Ժանադարմերիայի նախկին պաշտոնյաներ Օնդեր Արասի, Վոլքան Շահինի, Ջևաթ Էսերի, Ունսալ Գյուրելի, Ռեսուլ Քյութուքօղլուի, Հաջը Օմար Ունալըրի դեմ առաջադրված մեղադրանքները:
Նշենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների թվում է 85 մարդ, որոնցից 11-ը կալանքի տակ է, 10-ն ազատության մեջ է, մնացածը՝ ձերբակալված:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրության առջև: Պոլսահայ լրագրողի մահվան 11-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի մի շարք թաղամասերում այսօր հիշատակի պաստառներ են կախվել: