Ադրբեջանի զինծառայողների ծնողները բողոքում են
Ադրբեջանի Եվլախի շրջանում տեղակայված պետական սահմանապահ ծառայության զորամասի զինծառայողների ծնողների շրջանում բողոքի ալիք է բարձրացել: Տվյալ զորամասից 12 զինծառայողներ են տեղափոխվել Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որոնք վիրահատություններից հետո՝ առանց ապաքինման, զորամասի հրամանատարի հրամանով հետ են վերադարձվել զորամաս, որտեղ ներկայումս պահվում են առանց պատշաճ խնամքի և համապատասխան պայմանների:
Այդ զորամասում առկա արատավոր երևույթների, հանցագործությունների և ինքնասպանությունների մասին բազմիցս են գրել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը, սակայն Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Հ..Գ.. Նշեմ, որ սա այն զորամասն է, որին մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով գրեթե ամեն տարի այցելում է այդտեղ և մեծ ուշադրություն է դարձնում զորամասի սպառազինությանը ( իսրայելական արտադրության զրահամեքենաներից մինչև Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ )։
Արցախ Հայաստան. Ֆեյսբուք: